Ռուսաստանի ժողովրդի կարծիքը Բաշար Ասադի կառավարության մասին
Ռուսաստանում վերջերս անցկացված սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ այդ երկրի քաղաքացիների մեծ մասը կարևորում է Մոսկվայի կողմից Սիրիայի կառավարությանը ցուցաբերվող աջակցությունը և Սիրիայի իշխանության ղեկին Ասադի մնալը:
Ամերիկյան Pew հետազոտական կենտրոնի կողմից Ռուսաստանի քաղաքացիների շրջանում անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների 25 տոկոսը իշխանության ղեկին Բաշար Ասադի մնալը համարել է ՌԴ գերակա խնդիրը ,իսկ մյուս 25 տոկոսը կարևորել է այդ փաստը:
Սոցհարցման մասնակիցների 22 տոկոսի մոտ ավելի քիչ նշանակություն ունի իշխանության ղեկին Ասադի մնալը:
Փաստորեն ՌԴ ժողովրդի ընդամենը 21 տոկոսը բացասական կարծիք ունի Սիրիայի նախագահի վերաբերյալ:
Pew հետազոտական կենտրոնի տեղեկացմամբ՝ սոցհարցմանը մասնակցել են 1002 ռուս մեծահասակ քաղաքացիներ: