Վենեսուելայի նախագահը 80%-ով բարձրացրել է ուժայինների աշխատավարձը
Հուլիս 15, 2017 09:16 Asia/Tehran
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն զանգվածային անկարգությունների ֆոնին 80%-ով բարձրացրել է Բոլիվարի ազգային ոստիկանության աշխատակիցների աշխատավարձը:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով El Nacional-ին: Այդ նպատակով երկրի բյուջեից կուղղվի 178 միլիարդ բոլիվար: Եվս 4,4 միլիարդ բոլիվար կօգտագործվի Անսոատեգի, Տաչիրա և Լարա նահանգներում ոստիկանական վարչությունների շինարարության ժամանակ: Բացի այդ, կբարձրացվի քաղաքապետարանների և նահանգների շարքային ոստիկանների աշխատավարձերը: Ավելի վաղ հաղորդվել է, որ Մադուրոն մեկ տարվա մեջ երրորդ անգամ բարձրացրել է Վենեսուելայում միջին աշխատավարձը:
Ankakh.com
Պիտակ