Վենեսուելայի նախագահը 80%-ով բարձրացրել է ուժայինների աշխատավարձը
https://parstoday.ir/hy/news/world-i67302-Վենեսուելայի_նախագահը_80_ով_բարձրացրել_է_ուժայինների_աշխատավարձը
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն զանգվածային անկարգությունների ֆոնին 80%-ով բարձրացրել է Բոլիվարի ազգային ոստիկանության աշխատակիցների աշխատավարձը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2017 09:16 Asia/Tehran
  • Վենեսուելայի նախագահը 80%-ով բարձրացրել է ուժայինների աշխատավարձը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն զանգվածային անկարգությունների ֆոնին 80%-ով բարձրացրել է Բոլիվարի ազգային ոստիկանության աշխատակիցների աշխատավարձը:

Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով El Nacional-ին: Այդ նպատակով երկրի բյուջեից կուղղվի 178 միլիարդ բոլիվար: Եվս 4,4 միլիարդ բոլիվար կօգտագործվի Անսոատեգի, Տաչիրա և Լարա նահանգներում ոստիկանական վարչությունների շինարարության ժամանակ: Բացի այդ, կբարձրացվի քաղաքապետարանների և նահանգների շարքային ոստիկանների աշխատավարձերը: Ավելի վաղ հաղորդվել է, որ Մադուրոն մեկ տարվա մեջ երրորդ անգամ բարձրացրել է Վենեսուելայում միջին աշխատավարձը:
 Ankakh.com