Մոսկվան հակազդել է ԿՀՎ-ի կողմից սիրիացի ընդդիմադիրների սպառազինման նախագծի դադարեցմանը
ՌԴ-ի ԱԳ նախարարության աղբյուրներից մեկը հակազդել է ԱՄՆ-ի ԿՀՎ-ի կողմից սիրիացի ընդդիմադիրների սպառազինման գաղտնի նախագծի դադարեցմանը:
Ալ-Մայադին հեռուստատեսության հաղորդման համաձայն՝ հուլիսի 21-ին ՌԴ-ի ԱԳ նախարարությունում մի աղբյուր ասել է.«Առ այսօր պաշտոնական աղբյուրներից Մոսկվան ոչ մի տեղեկություն չի ստացել ԿՀՎ-ի կողմից սիրիացի ընդդիմադիրների սպառազինման դադարեցման մասին»:
Այս աղբյուրը հավելել է.«Մոսկվան որևէ տեղեկություն չունի նման ծրագրերի մասին, որ կարող են գործադրվել ամերիկյա այլ կառույցների կողմից և ԱՄՆ-ի ԿՀՎ-ն էլ որևէ զեկուց չի ներկայացրել ՌԴ-ին»:
«Վաշինգտոնի կողմից պատրաստված զինված անձինք միացել են Ալ-Նոսրայի ճակատ և ԻԼԻՊ ահաբեկչական խմբերին»․ հավելում է ռուսական աղբյուրը:
Չորեքշաբթի օրը իրենց անունները չբացահայտած ԱՄՆ-ի 2 պաշտոնատարներ հայտարարել են, որ Թրամփը դադարեցրել է սիրիացի ընդդիմադիրներին պատրաստելու և սպառազինելու գաղտնի նախագիծը: