ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել վենեսուելացի պաշտոնյաների համար
Հուլիս 27, 2017 09:12 Asia/Tehran
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել վենեսուելացի 13 պաշտոնյայի նկատմամբ:
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել վենեսուելացի 13 պաշտոնյայի նկատմամբ, հայտնում է Reuters-ը՝ գղում կատարելով երկրի ֆինանսների նախարարությանը: Պատժամիջոցները տարածվում են Վենեսուելայի ոստիկանապետի, ՆԳ նախարարի, ազգային գվարդիայի պետի, մի շարք այլ նախկին և գործող նախարարների վրա: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփը սպառնացել էր «ուժեղ և արագ» տնտեսական գործողությունների դիմել, եթե նախագահ Նիկոլաս Մադուրոն Սահմանադիր ժողով գումարի հուլիսի 30-ին: Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ը չի կարող կանգնել ու դիտել, թե ինչպես է փլուզվում Վենեսուելան:
Պիտակ