le Monde.«ԱՄՆ-ն պատերազմ է հրահրում Սիրիայում»
Ֆրանսիական le Monde օրաթերթը գրել է.-«Այժմ ԱՄՆ-ի առաջնահերթությունը Սիրիայում այդ երկրի օրինական կառավարության տապալումը չէ»:
Ֆրանսիական le Monde օրաթերթը հաղորդել է, որ ներկայումս Սիրիայում տիրող իրավիճակը այդ երկրի նախագահ Բաշար Ասադի իշխանության ամրպնդման օգտին է, իսկ մյուս կողմից ԱՄՆ-ի նախագահի դիրքերն ավելի են թուլացել:
le Monde-ը նշել է.-«Թրամփը փորձում է հրաժարվել Սիրիայի ընդդիմադիրներին և ահաբեկչական խմբերին օգնություն ցուցաբերելու հանձնառությունից և հունիսից սկսած Վաշինգտոնը դադարեցրել է Սիրիայի ահաբեկիչներին տրամադրվող օգնությունները»:
le Monde-ը գրել է.-«Ներկայումս ԱՄՆ-ը փորձում է Սիրիայի քրդական և արաբական զինված խմբերի օգնությամբ ԻԼԻՊ-ին ոչնչացնել Սիրիայում և թվում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի համար այլևս կարևորություն չունի Բաշշար Ասադի կառավարության տապալումը»: