Նիկոլաս Մադուրոն կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել Վենեսուելայի դեմ ագրեսիան
Հուլիս 27, 2017 14:20 Asia/Tehran
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն RT հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Վենեսուելայի դեմ ագրեսիան: Գրում է Russian.rt.com-ը:
«Նախագահ լինելով՝ դիմում եմ նախագահ Դոնալդ Թրամփին ՝ դադարեցրեք Վենեսուելայի նկատմամբ ագրեսիան: Վենեսուելան կարևորագույն բազա է ամբողջ Կարիբյան տարածաշրջանի և Լատինական Ամերիկայի կայունության համար», - ընդգծել է Մադուրոն: «Լավ մտածեք ԱՄՆ-ի ստրատեգներ, Վենեսուելան ցանկանում է խաղաղ և հանգիստ պայմաններում ապրել: Դադարեցրեք ձեր ագրեսիան: Հույս ունենք, որ այս խոսքերը դրական արդյունքի կհանգեցնեն և կկարողանան դադարեցնել ԱՄՆ-ի իշխանության մարմինների ագրեսիան», - ընդգծել է Մադուրոն:
Ankakh.com
Պիտակ