Վենեսուելայի սահմանադրական ժողովի ընտրությունների ընթացքում երեք մարդ է զոհվել
Վենեսուելայի սահմանադրական ժողովի ընտրություններին զուգահեռ, երկրի Մերիդա և Սուքրե նահանգներում զոհվել է երեք մարդ:
Ռուսաստանի «Սպուտնիկ» լրատվական գործակալության կիրակի օրը կատարած հաղորդման համաձայն, սպանվածներից մեկը ընտրատեղամասերից մեկում հաստատված Վենեսուելայի անվտանգության ծառայության աշխատակիցներից է, իսկ մյուսը` թեկնածուներից Խոսե Ֆելիքս Փինեդան, ով սպանվել է երկրի արևմուտքում գտնվող Մերիդա նահանգի իր տանը:
Վենեսուելայի դատախազության հայտարարության համաձայն` այդ երկրի ընդդիմադիրներից Ռիկարդո Կամփոսը Վենեսուելայի հյուսիսային Սուքրե նահանգի Քոմանաի տարածքում զոհվել է հրաձգության հետևանքով:
Այսպիսով Վենեսուելայի սահմանադիր ժողովի ընտրությունների հետ կապված զոհերի թիվը հասել է հինգ հոգու:
Միևնույն ժամանակ մայրաքաղաք Կարակասում ընդդիմադիր ցուցարարների հետ Վենեսուելայի անվտանգության ծառայության աշխատակիցների բախման ընթացքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է չորս մարդ:
Վենեսուելայի սահմանադիր ժողովի ընտրությունները մեկնարկել են կիրակի առավոտյան:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ արևմտամետ ընդդիմադիրներին պաշտպանող ԱՄՆ-ի քայլերն են այդ երկրում լարվածության գլխավոր ազդակը :