Վենեսուելայի սահմանադրական ժողովի ընտրությունների ընթացքում երեք մարդ է զոհվել
https://parstoday.ir/hy/news/world-i68592-Վենեսուելայի_սահմանադրական_ժողովի_ընտրությունների_ընթացքում_երեք_մարդ_է_զոհվել
Վենեսուելայի սահմանադրական ժողովի ընտրություններին զուգահեռ, երկրի Մերիդա և Սուքրե նահանգներում զոհվել է երեք մարդ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 31, 2017 07:43 Asia/Tehran
  • Վենեսուելայի սահմանադրական ժողովի ընտրությունների ընթացքում երեք մարդ է զոհվել

Վենեսուելայի սահմանադրական ժողովի ընտրություններին զուգահեռ, երկրի Մերիդա և Սուքրե նահանգներում զոհվել է երեք մարդ:

Ռուսաստանի «Սպուտնիկ» լրատվական գործակալության կիրակի օրը կատարած հաղորդման համաձայն, սպանվածներից մեկը ընտրատեղամասերից մեկում հաստատված Վենեսուելայի անվտանգության ծառայության աշխատակիցներից է, իսկ մյուսը`  թեկնածուներից Խոսե Ֆելիքս Փինեդան, ով սպանվել է երկրի արևմուտքում գտնվող Մերիդա նահանգի իր տանը:

Վենեսուելայի դատախազության հայտարարության համաձայն` այդ երկրի ընդդիմադիրներից Ռիկարդո Կամփոսը Վենեսուելայի հյուսիսային Սուքրե նահանգի Քոմանաի տարածքում զոհվել է հրաձգության հետևանքով:

Այսպիսով Վենեսուելայի սահմանադիր ժողովի ընտրությունների հետ կապված զոհերի թիվը հասել է հինգ հոգու:

Միևնույն ժամանակ մայրաքաղաք Կարակասում ընդդիմադիր ցուցարարների հետ Վենեսուելայի անվտանգության ծառայության աշխատակիցների բախման ընթացքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է չորս մարդ:

Վենեսուելայի սահմանադիր ժողովի ընտրությունները մեկնարկել են  կիրակի առավոտյան:

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ արևմտամետ ընդդիմադիրներին պաշտպանող ԱՄՆ-ի քայլերն են այդ երկրում լարվածության գլխավոր ազդակը :