ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հովանավորել է Վենեսուելային
Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում 57 երկրներ քվեարկել են Վենեսուելայի օգտին և այդ երկրում արտասահման ուժերի միջամտությունների դեմ:
L'antidiplomatico կայքի փոխանցմամբ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում հրապարակված հաղորդագրությունը պաշտպանելով խաղաղության ու ժողովրդավարության հաստատմանը միտված Վենեսուելայի Սահմանադրությունը, բոլոր երկրներին կոչ է արել պաշտոնապես ճանաչել այդ երկրի ինքնիշխանության իրավունքը և հարգել ՄԱԿ-ի հռչակագրում նշված այլ երկրների ներքին հարցերին չմիջամտելու սկզբունքը:
Հաղորդագրության մեջ նշված է, որ Վենեսուելայի ժողովուրդն իրավունք ունի առանց արտաքին միջամտության որոշում կայացնել իր երկրի ապագայի մասին:
Հաղորդագրությունը ստորագրվել է 57 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, չինաստանի, Հնդկաստանի, հարավաֆրիկյան հանրապետության, Իրանի, Վիետնամի, Ալժիրի, եգիպտոսի, Հորդանանիմ Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի և Վենեսուելայի կողմից:
Վերջին ամիսներին, Վենեսուելայում խռովություններ են տիրում: Երկրի նախագահ՝ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ-ին և Վաշինգտոնին հարող այդ երկրի աջամետ կուսակցություններին է մեղադրում այդ խռովությունների մեջ: