Վենեսուելայի ռազմաբազայում «ահաբեկչություն» է տեղի ունեցել
https://parstoday.ir/hy/news/world-i69200-Վենեսուելայի_ռազմաբազայում_ահաբեկչություն_է_տեղի_ունեցել
Հարձակում է տեղի ունեցել Վենեսուելայի ռազմաբազայի վրա, մի քանի մարդ ձերբակալվել է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 06, 2017 17:03 Asia/Tehran
  • Վենեսուելայի ռազմաբազայում «ահաբեկչություն» է տեղի ունեցել

Հարձակում է տեղի ունեցել Վենեսուելայի ռազմաբազայի վրա, մի քանի մարդ ձերբակալվել է։

Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով վենեսուելացի պաշտոնյային։

Իշխող Վենեսուելայի միասնական սոցիալիստական կուսակցության փոխնախագահ Դիոսդադո Կաբելյոյի խոսքով՝ «ահաբեկչական» հարձակումը տեղի է ունեցել Պարամակայ ռազմաբազայում։ Կաբելյոն Twitter-ի իր էջում գրել է, որ զինծառայողները իրադրությունը վերահսկելու համար միջոցառումներ են ձեռնարկել։

Գործակալության տվյալներով՝ ավելի վաղ հրապարակված տեսագրությունում զինվորական համազգեստով մարդկանց փոքրիկ խումբը հայտարարել է երկրի հյուսիսային Կարաբոբո նահանգում ապստամբության մասին։

News.am