Անհայտ անձինք կրակ են բացել Կարակասի օդանավակայանում. El Nacional
Օգոստոս 09, 2017 06:27 Asia/Tehran
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը սպասարկող Մայկետիա օդանավակայանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մեկ մարդ է զոհվել, մեկ հոգի վիրավորվել։
Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ El Nacional-ին հղումով։
Հարձակման զոհ է դարձել փաստաբան Քելվին Ալվարադոն: Փաստաբանը ժամանել էր Դոմինիկյան Հանրապետությունից և ուղևորվում էր Սուլիա նահանգում գտնվող Մարակայբո քաղաք:
Հարձակվողներին հաջողվել է փախչել հանցագործության վայրից:
Կոլումբիական Avianca ավիաընկերությունը վերջին օտարերկրյա ավիաընկերությունն է, որ անվտանգության նկատառումներով հրաժարվել է չվերթներ կատարել Վենեսուելա, որտեղ հանցավորության և բռնությունների կտրուկ աճ է նկատվում քաղաքական ճգնաժամի ֆոնին:
Tert.am
Պիտակ