Անհայտ անձինք կրակ են բացել Կարակասի օդանավակայանում. El Nacional
https://parstoday.ir/hy/news/world-i69364-Անհայտ_անձինք_կրակ_են_բացել_Կարակասի_օդանավակայանում._el_nacional
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը սպասարկող Մայկետիա օդանավակայանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մեկ մարդ է զոհվել, մեկ հոգի վիրավորվել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 09, 2017 06:27 Asia/Tehran
  • Անհայտ անձինք կրակ են բացել Կարակասի օդանավակայանում. El Nacional

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը սպասարկող Մայկետիա օդանավակայանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մեկ մարդ է զոհվել, մեկ հոգի վիրավորվել։

Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ El Nacional-ին հղումով։

Հարձակման զոհ է դարձել փաստաբան Քելվին Ալվարադոն: Փաստաբանը ժամանել էր Դոմինիկյան Հանրապետությունից և ուղևորվում էր Սուլիա նահանգում գտնվող Մարակայբո քաղաք:

Հարձակվողներին հաջողվել է փախչել հանցագործության վայրից:

Կոլումբիական Avianca ավիաընկերությունը վերջին օտարերկրյա ավիաընկերությունն է, որ անվտանգության նկատառումներով հրաժարվել է չվերթներ կատարել Վենեսուելա, որտեղ հանցավորության և բռնությունների կտրուկ աճ է նկատվում քաղաքական ճգնաժամի ֆոնին:

Tert.am