ԱՄՆ սենատի և ներկայացուցիչների պալատի պատգամավորները դեմ են Վենեսուելայի դեմ պատերազմին
https://parstoday.ir/hy/news/world-i69682-ԱՄՆ_սենատի_և_ներկայացուցիչների_պալատի_պատգամավորները_դեմ_են_Վենեսուելայի_դեմ_պատերազմին
ԱՄՆ-ի հանրապետական սենատորն ասել է.«Ներկայացուցիչների պալատը և սենատը թույլ չեն տա, որպեսզի ԱՄՆ-ն պատերազմի մեջ մտնի Վենեսուելայի դեմ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 13, 2017 07:26 Asia/Tehran
  • ԱՄՆ սենատի և ներկայացուցիչների պալատի պատգամավորները դեմ են Վենեսուելայի դեմ պատերազմին

ԱՄՆ-ի հանրապետական սենատորն ասել է.«Ներկայացուցիչների պալատը և սենատը թույլ չեն տա, որպեսզի ԱՄՆ-ն պատերազմի մեջ մտնի Վենեսուելայի դեմ»:

«Հիլ » ինտերնետային կայքի հաղորդմամբ, շաբաթ օրը,  ԱՄՆ հանրապետական սենատոր Բեն Սասը հավելել է.«ԱՄՆ-ի օրենսդիրները չեն ենթարկվելու գործադիր իշխանության մի պաշտոնյայի որոշումներին»: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր.«Բազմաթիվ տարբերակներ կան Վենեսուելայի համար, որոնցից մեկն անհրաժեշտության դեպքում ռազմական հարձակման տարբերակն է»:

2017թ. ապրիլ ամսից Վենոսուելան կանգնած է ներքին անհանդարտությունների առջև»:

Վենեսուելայի պաշտոնյաները հիմնականում Սպիտակ Տան պաշտոնյաներին են մեղադրում այդ երկրի անհանդարտությունների առաջացման մեջ: