Վենեսուելա.«ԱՄՆ-ը ձգտում է բախում հրահրել Լատինական Ամերիկայում»
https://parstoday.ir/hy/news/world-i69700-Վենեսուելա._ԱՄՆ_ը_ձգտում_է_բախում_հրահրել_Լատինական_Ամերիկայում
Վենեսուելայի կառավարությունը ԱՄՆ-ին մեղադրել է լատինամերիկյան և կարիբյան երկրներում լայնածավալ պատերազմ հրահրելու մեջ:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Օգոստոս 13, 2017 13:21 Asia/Tehran
  • Վենեսուելա.«ԱՄՆ-ը ձգտում է բախում հրահրել Լատինական Ամերիկայում»

Վենեսուելայի կառավարությունը ԱՄՆ-ին մեղադրել է լատինամերիկյան և կարիբյան երկրներում լայնածավալ պատերազմ հրահրելու մեջ:

«Ֆրանս 24» հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ քննադատելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին  Վենեսուելայում ռազմական ներկայությամբ սպառնալու կապակցությամբ, Վենեսուելայի կառավարությունը հայտարարել է, որ Թրամփի չկշռադատված սպառնալիքները լատինամերիկյան և կարիբյան երկրներում պատերազմ է առաջացնում, ինչը հակակշռի տակ է առնում տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը:

Ի դեպ, հարավամերիկյան առևտրային բլոկ՝ Mercosur-ը, մերժելով Վենեսուելայում ռազմական միջամտությունը, հայտարարել է, որ բանակցությունն ու դիվանագիտությունը Վենեսուելայում խռովությունների կարգավորման միակ ճանապարհներն են: Շաբաթ օրը, հազարավոր վենեսուելացիներ, մայրաքաղաք Կարակասի փողոցներում ցույց անցկացնելով, իրենց դժգոհությունն են հայտնել Վենեսուելայում ռազմական միջամտության մասին Դոնալդ Թրամփի արտահայտությունների կապակցությամբ:

Հուլիսին Վենեսուելայում սահմանադիր ժողովի կազմավորումից հետո, ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Նիկոլաս Մադուրոյի և նրա կառավարության դեմ: