Վենեսուելա.«ԱՄՆ-ը ձգտում է բախում հրահրել Լատինական Ամերիկայում»
Վենեսուելայի կառավարությունը ԱՄՆ-ին մեղադրել է լատինամերիկյան և կարիբյան երկրներում լայնածավալ պատերազմ հրահրելու մեջ:
«Ֆրանս 24» հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ քննադատելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին Վենեսուելայում ռազմական ներկայությամբ սպառնալու կապակցությամբ, Վենեսուելայի կառավարությունը հայտարարել է, որ Թրամփի չկշռադատված սպառնալիքները լատինամերիկյան և կարիբյան երկրներում պատերազմ է առաջացնում, ինչը հակակշռի տակ է առնում տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը:
Ի դեպ, հարավամերիկյան առևտրային բլոկ՝ Mercosur-ը, մերժելով Վենեսուելայում ռազմական միջամտությունը, հայտարարել է, որ բանակցությունն ու դիվանագիտությունը Վենեսուելայում խռովությունների կարգավորման միակ ճանապարհներն են: Շաբաթ օրը, հազարավոր վենեսուելացիներ, մայրաքաղաք Կարակասի փողոցներում ցույց անցկացնելով, իրենց դժգոհությունն են հայտնել Վենեսուելայում ռազմական միջամտության մասին Դոնալդ Թրամփի արտահայտությունների կապակցությամբ:
Հուլիսին Վենեսուելայում սահմանադիր ժողովի կազմավորումից հետո, ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Նիկոլաս Մադուրոյի և նրա կառավարության դեմ: