Վենեսուելայում հակաիմպերիալիստան ցույց է անցկացվել
Վենեսուելայում հակաիմպերիալիստան ցույց է անցկացվել, ի բողոք այդ երկրի դեմ ԱՄՆ-ի հնչեցրած ռազմական սպառնալիքի:
Երկուշաբթի օրը, ցուցարարների առջև ունեցած ելույթում, նախագահ Նիկոլաս Մադուրոն ամոթալի է համարել Վենեսուելայի դեմ ռազմական հարձակում իրականացնելու մասին ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունը: Մադուրոն ասել է.«Ժողովրդի ներկայությունը և կառավարության նկատմամբ հովանավորությունը լավագույն պատասխանն են Վաշինգտոնին»:
Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելան մեծ պետություն է և սպառնալիքներից չի սարսափում:
Վենեսուելացի ցուցարարները նույնպես հայտարարել են, որ իրենց երկիրը ազատ ու ժողովրդավարական է և թույլ չեն տա, որ օտարները միջամտեն իրենց երկրի ներքին հարցերին:
ԱՄՆ-ի և Վենեսուելայի պետության ընդդիմադիրները Մադուրոյին մեղադրել են սահմանադիր ժողով ստեղծելով, իր լիազորությունները մեծացնելու փորձ կատարելու մեջ: