Մադուրոն Թրամփի սպառնալիքներից հետո կարգադրել Է լայնածավալ զորավարժություններ անցկացնել
Օգոստոս 15, 2017 08:35 Asia/Tehran
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն օգոստոսի 14¬-ին հայտարարել Է, որ որոշել Է զորավարժություններ անցկացնել ամբողջ երկրի տարածքում, ինչի մասին հայտնել Է EFE գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-¬ը:
«Հայրենիքի զինված պաշտպանությանն ուղղված ազգային զորավաժությունները կանցկացվեն օգոստոսի 26-27-ին ամբողջ երկրի տարածքում», -ասել Է նա՝ Կարակասում ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ: Ավելի վաղ ԱՄՆ--ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ դիտարկում Է Վենեսուելայում ճգնաժամի լուծման զանազան տարբերակներ, այդ թվում՝ զինված ուժերի կիրառմամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Armenpress.am
Պիտակ