Վենեսուելան կանչել է եվրոպական չորս երկրների դեսպաններին
https://parstoday.ir/hy/news/world-i71318-Վենեսուելան_կանչել_է_եվրոպական_չորս_երկրների_դեսպաններին
Ի նշան բողոքի իր երկրի ներքին հարցերին միջամտելու դեմ, Վենեսուելան կանչել է եվրոպական չորս երկրների դեսպաններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2017 09:16 Asia/Tehran
  • Վենեսուելան կանչել է եվրոպական չորս երկրների դեսպաններին

Ի նշան բողոքի իր երկրի ներքին հարցերին միջամտելու դեմ, Վենեսուելան կանչել է եվրոպական չորս երկրների դեսպաններին:

Վենեսուելայի արտգործնախարար Խորխե Արեասն ասել է.«Որպես բողոք Վենեսուելայի ներքին հարցերին Իսպանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Բրիտանիայի միջամտելու դեմ, այդ երկրների դեսպաններին խստաոճ բողոքի գրություններ են փոխանցվել »:

Վենեսուելայի արտգործնախարարը քննադատել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության մասին Իսպանիայի վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները, ասելով, որ նման խոսքերով վերջիններս անարգել են այդ երկրի ժողովրդավարությունը:

Նախատեսված է Վենեսուելայի նախագահի ելույթը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում:

Ժողովրդավարությունը Վենեսուելա վերադարձնելու պատրվակով, անցած ուրբաթ օրը, ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփը ռազմական հարձակմամբ է սպառնացել այդ երկրին և տնտեսական ծանր պատժամիջոցներ է կիրառել Վենեսուելայի դեմ: