Վենեսուելան նավթի արժեքը դոլարից յուան է փոխել՝ «դոլարի բռնապետությունից» ազատվելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i72191-Վենեսուելան_նավթի_արժեքը_դոլարից_յուան_է_փոխել_դոլարի_բռնապետությունից_ազատվելու_համար
Կարակասը սկսել է նավթի գներն արտասահմանում վաճառելու համար յուանով գրել: Այս մասին հայտնում է «Rbc.ru»-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 16, 2017 12:50 Asia/Tehran
  • Վենեսուելան նավթի արժեքը դոլարից յուան է փոխել՝ «դոլարի բռնապետությունից» ազատվելու համար

Կարակասը սկսել է նավթի գներն արտասահմանում վաճառելու համար յուանով գրել: Այս մասին հայտնում է «Rbc.ru»-ն:

Սա տեղի է ունեցել ԱՄՆ-ի կողմից վերջին պատժամիջոցների ֆոնին: Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն խոստացել էր Վենեսուելան ազատել դոլարի պարտադրանքից:

Վենեսուելայի իշխանությունները արտաքին շուկայում վաճառվող նավթի գները դոլարի փոխարեն հրապարակել են յուանով: Նավթի նախարարությունում հայտնել են, որ այդ քայլին են գնացել «դոլարի բռնապետությունից» ազատվելու համար:

Նշվում է, որ շաբաթվա վերջում վենեսուելական նավթի գինը կազմել է 306.26 յուան, ինչը համապատասխանում է 46.76 դոլարին:

operativ.am