ԱԼԲԱ-ն հովանավորում է Վենեսուելայի կառավարությանը
ԱԼԲԱ-ի գլխավոր քարտուղարը համերաշխություն է հայտնել Վենեսուելայի կառավարության հետ:
Կարակասում, աշխարհի տարբեր շրջանների քաղաքական ու հասարակական կազմակերպությունների 179 պատվիրակությունների մասնակցությամբ կայացած նիստում, ԱԼԲԱ-ի գլխավոր քարտուղար Դեյվիդ Չոքուեհանքան հայտարարել է, որ նպաստելու է Վենեսուելայի կառավարության և ընդդիմության միջև բանակցությունների կայացմանը:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության ու ժողովրդի նկատմամբ իր հովանավորությունը հայտնելով, ԱԼԲԱ-ի գլխավոր քարտուղարը կարևորել է լատինամերիկյան երկրներում խաղաղության հաստատվելը:
Վենեսուելայի արտգործնախարար Խորխե Արիզան նույնպես կարևորել է երկրում ԱՄՆ-ի ներազդեցությունը նվազեցնելու նպատակով ժողովրդական ուժերի հզորացումը:
Վերջին ամիսների ընթացքում Վենեսուելայի կառավարության ընդդիմադիրներն ԱՄՆ-ի հովանավորությամբ ցույցեր են անցկացնում այդ երկրում:
Վենեսուելայի կառավարությունը ԱՄՆ-ին և Վաշինգտոնին հարող աջամետ կուսակցություններին է իր երկրում տեղի ունեցող խռովությունների գլխավոր պատճառը ներկայացնում: