ԱԼԲԱ-ն հովանավորում է Վենեսուելայի կառավարությանը
https://parstoday.ir/hy/news/world-i72283-ԱԼԲԱ_ն_հովանավորում_է_Վենեսուելայի_կառավարությանը
ԱԼԲԱ-ի գլխավոր քարտուղարը համերաշխություն է հայտնել Վենեսուելայի կառավարության հետ:
(last modified 2026-05-19T15:23:53+00:00 )
Սեպտեմբեր 17, 2017 14:08 Asia/Tehran
  • ԱԼԲԱ-ն հովանավորում է Վենեսուելայի կառավարությանը

ԱԼԲԱ-ի գլխավոր քարտուղարը համերաշխություն է հայտնել Վենեսուելայի կառավարության հետ:

Կարակասում, աշխարհի տարբեր շրջանների քաղաքական ու հասարակական կազմակերպությունների 179 պատվիրակությունների մասնակցությամբ կայացած նիստում, ԱԼԲԱ-ի գլխավոր քարտուղար Դեյվիդ Չոքուեհանքան հայտարարել է, որ նպաստելու է Վենեսուելայի կառավարության և ընդդիմության միջև բանակցությունների կայացմանը:

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության ու ժողովրդի նկատմամբ իր հովանավորությունը հայտնելով, ԱԼԲԱ-ի գլխավոր քարտուղարը կարևորել է լատինամերիկյան երկրներում խաղաղության հաստատվելը:

Վենեսուելայի արտգործնախարար Խորխե Արիզան նույնպես կարևորել է երկրում ԱՄՆ-ի ներազդեցությունը նվազեցնելու նպատակով ժողովրդական ուժերի հզորացումը:

Վերջին ամիսների ընթացքում Վենեսուելայի կառավարության ընդդիմադիրներն ԱՄՆ-ի հովանավորությամբ ցույցեր են անցկացնում այդ երկրում:

Վենեսուելայի կառավարությունը ԱՄՆ-ին և Վաշինգտոնին հարող աջամետ կուսակցություններին է իր երկրում տեղի ունեցող խռովությունների գլխավոր պատճառը ներկայացնում: