«Ռուսաստանի համար կարևոր են Իրանի և Թուրքիայի հետ համագործակցությունները».Լավրով
ՌԴ ԱԳ նախարարը երեքշաբթի օրն ասել է.«Մոսկվայի համար առանձնահատուկ նշանակություն ունի Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված ԻԻՀ-ի և Թուրքիայի հետ համագործակցությունը»:
Նշելով, որ վերջին ամիսներին Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի հետ համագործակցության արդյունքում, Սիրիայում ահաբեկիչները ծանր հարված են կրել, Սերգեյ Լավրովը հավելել է.«Նպաստավոր պայմաններ են ստեղծվել ահաբեկիչների ամբողջական ոչնչացման և խաղաղությունը Սիրիա վերադարձնելու համար»:
«ՌԴ-ի, ԻԻՀ-ի և Թուրքիայի եռակողմ համագործակցության վերջին փաստը եղել է Սիրիայում ապաէկալացիոն գոտիների ստեղծման իրականացումը»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրն ասել է.«Սիրիայում լարվածությունից զերծ շրջանների ստեղծումը համարվում է ճգնաժամի վերացման միակ լուծումը, որն ընդունված է շատ երկրների կողմից»: