Մադուրոն ժամանել է Մոսկվա. նա կհանդիպի Պուտինին
Հոկտեմբեր 04, 2017 08:44 Asia/Tehran
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ժամանել է Մոսկվա:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու «Ռուսական էներգետիկ շաբաթ» համաժողովին, ինչպես նաև հանդիպելու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է gazeta.ru-ն:
«Նախագահ Նիկոլաս Մադուրոն ժամանել է Մոսկվա՝ երկկողմ ռազմավարական դաշինքի կոնսոլիդացման համար»,- ասվում է Վենեսուելայի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Կրեմլից հաստատել են, որ Պուտին-Մադուրո հանդիպումը կկայանա հոկտեմբերի 4-ին:
Նշվում է, որ Վենեսուելայի ղեկավարը կայցելի նաև Բելառուս և Թուրքիա:
Tert.am
Պիտակ