Վենեսուելայի նախագահը քննադատել է Թրամփին
Վենեսուելայի նախագահն ասել է.«ԱՄՆ նախագահը չգիտի Լատինական Ամերիկայի երկրների աշխարհագրությունը»:
Ինչպես հաղորդում է «Ռաշա Թուդեյ» լրատվական գործակալությունը, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն քննադատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ասել է. «Թրամփը աշխարհագրական գիտելիքների հետ խնդիր ունի , քանի որ 2016 թվականին իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Բելգիան բնութագրեց որպես գեղեցիկ քաղաք»:
«Թրամփը նույնիսկ չգիտի՝ որտեղ է գտնվում Վենեսուելան։ Նրան ասում ես՝ «Սիմոն Բոլիվար», իսկ նա կարծում է՝ դա ռոք երգիչ է»,հավելել է Մադուրոն:
Վենեսուելայի նախագահը նշել է. «Թրամփն իր յուրահատուկ ոճով հայտնի է իր հրահրիչ հայտարարություններով, ընդ որում այդ հնարքի օգնությամբ կարողացել է շահել ամերիկացի ընտրողների ձայները»: