Մադուրոն հայտարարել է ընդդիմության հետ համագործակցելու պատրաստակամության մասին
Վենեսուելայի հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն հերթական անգամ հայտարարել է,որ պատրաստ է բանակցություններ վարել ընդդիմության ներկայացուցիչների հետ երկրում խաղաղություն հաստատելու նպատակով:
Վենեսուելայի հեռուստատեսության ուղիղ եթերում Նիկոլաս Մադուրոն ասել է.«Չնայած աջամետ ընդդիմադիրները չեն մասնակցելու կառավարության հետ բանակցություններին, բայց բանակցությունները վերսկսելու են առաջիկա շաբաթ»:
Մադուրոն հավելել է.«Ընդդիմության առաջնորդ Խուլիո Բորխեսը մասնակցելու է բանակցություններին»:
«Միայն բանակցության ճանապարհով հնարավոր է խաղաղություն ու կայունության հաստատել Վենեսուելայում», ընդգծել է Մադուրոն:
Վենեսուելայի կառավարության և ընդդիմադիրների ներկայացուցիչները սեպտեմբերի 13-ին Դոմինիկյան Հանրապետության նախագահ Դանիլո Մեդինայի միջնորդությամբ այդ երկրում սկսեցին բանակցությունները, բայց «Ժողովրդավարական միասնության կլոր սեղան» ընդդիմադիր դաշինքը լքեց բանակցությունների սրահը, պատճառաբանելով ,որ կառավարությունն ուշադրություն չի դարձնում իր պահանջներին:
Վենեսուելայի կառավարությունը Վաշինգտոնին մեղադրում է ընդդիմադիրներին հրահրելու և ներքին խնդիրների կարգավորմանն ուղղված բանակցությունները խոչընդոտելու մեջ: