Մադուրոն հայտարարել է ընդդիմության հետ համագործակցելու պատրաստակամության մասին
https://parstoday.ir/hy/news/world-i74765-Մադուրոն_հայտարարել_է_ընդդիմության_հետ_համագործակցելու_պատրաստակամության_մասին
Վենեսուելայի հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն հերթական անգամ հայտարարել է,որ պատրաստ է բանակցություններ վարել ընդդիմության ներկայացուցիչների հետ երկրում խաղաղություն հաստատելու նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 15, 2017 13:19 Asia/Tehran
  •  Մադուրոն հայտարարել է ընդդիմության հետ համագործակցելու պատրաստակամության մասին

Վենեսուելայի հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն հերթական անգամ հայտարարել է,որ պատրաստ է բանակցություններ վարել ընդդիմության ներկայացուցիչների հետ երկրում խաղաղություն հաստատելու նպատակով:

Վենեսուելայի հեռուստատեսության ուղիղ եթերում Նիկոլաս Մադուրոն ասել է.«Չնայած աջամետ ընդդիմադիրները չեն մասնակցելու կառավարության հետ բանակցություններին, բայց բանակցությունները վերսկսելու են առաջիկա շաբաթ»:

Մադուրոն հավելել է.«Ընդդիմության առաջնորդ Խուլիո Բորխեսը մասնակցելու է բանակցություններին»:

«Միայն բանակցության ճանապարհով հնարավոր է խաղաղություն ու կայունության հաստատել Վենեսուելայում», ընդգծել է Մադուրոն:

Վենեսուելայի կառավարության և ընդդիմադիրների ներկայացուցիչները  սեպտեմբերի 13-ին Դոմինիկյան Հանրապետության նախագահ Դանիլո Մեդինայի միջնորդությամբ այդ երկրում սկսեցին բանակցությունները, բայց  «Ժողովրդավարական միասնության կլոր սեղան» ընդդիմադիր դաշինքը լքեց բանակցությունների սրահը, պատճառաբանելով ,որ կառավարությունն ուշադրություն չի դարձնում իր  պահանջներին:

Վենեսուելայի կառավարությունը Վաշինգտոնին մեղադրում է ընդդիմադիրներին հրահրելու և ներքին խնդիրների կարգավորմանն ուղղված բանակցությունները  խոչընդոտելու մեջ: