ԱՄՆ-ի միակ նպատակը Սիոնիստական ռեժիմի շահերի ապահովումն է
https://parstoday.ir/hy/news/world-i79313-ԱՄՆ_ի_միակ_նպատակը_Սիոնիստական_ռեժիմի_շահերի_ապահովումն_է
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարն ասել է.«ԱՄՆ-ը նպատակ ունի պառակտում սերմանել իսլամական երկրների միջև: Նրա միակ նպատակը Սիոնիստական ռեժիմի շահերի ապահովումն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2017 12:34 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի միակ նպատակը Սիոնիստական ռեժիմի շահերի ապահովումն է

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարն ասել է.«ԱՄՆ-ը նպատակ ունի պառակտում սերմանել իսլամական երկրների միջև: Նրա միակ նպատակը Սիոնիստական ռեժիմի շահերի ապահովումն է»:

Հինգշաբթի դեկտեմբերի 21-ին Բաքվում կայացած իսլամական միասնության տարվա եզրափակիչ նիստում Մահմուդ Վայեզին ավելացրել է.«Անհրաժեշտ է իսլամական աշխարհի տնտեսական, մշակութային ու քաղաքական բազմաթիվ հնարավորությունների օգտագործումը ՝ իսլամական ժողովուրդների հանգստության ու բարօրության զարգացման և իսլամական երկրների միջև համագործակցության ու միասնության արմատավորման ուղղությամբ»:

ԻԻՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը հավաստել է. «Եթե մուսուլմաններն աշխարհին ներկայացնեն կրոնի իրական ուսմունքները, ահաբեկչական խմբերը երբեք չեն կարողանա ներկայանալ որպես Իսլամ կրոնի սկզբունքների դրոշակակիր և շեղել երիտասարդներին»:

Վայեզիի խոսքով ՝ ԻԻՀ-ն իր սկզբունքային քաղաքականության շրջանակում ոչ մի ջանք չի խնայելու մուսուլմանների միջև միասնությունը պահպանելու և իսլամական բարեկամությունն արմատավորելու համար: