ՆԱՏՕ-ի ռազմավարությունը հարձակողական եւ ագրեսիվ բնույթ է կրում. Պուտին
https://parstoday.ir/hy/news/world-i79439-ՆԱՏՕ_ի_ռազմավարությունը_հարձակողական_եւ_ագրեսիվ_բնույթ_է_կրում._Պուտին
Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական ռազմավարությունը հարձակողական եւ ագրեսիվ բնույթ է կրում, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2017 17:36 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ի ռազմավարությունը հարձակողական եւ ագրեսիվ բնույթ է կրում. Պուտին

Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական ռազմավարությունը հարձակողական եւ ագրեսիվ բնույթ է կրում, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

«Խոսքը Եվրոպայում տեղի ունեցող իրադարձությունների մասին է: Խոսքը հենց հարձակողական ենթակառուցվածքի (ՆԱՏՕ) մասին է, որ ստեղծվում է այնտեղ: Ընդ որում, խոսքը ԱՄՆ-ի կողմից 1987 թ-ի միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրի խախտումների մասին է»,- հայտարարել է Պուտինը ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստին:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ռումինիայում արդեն տեղակայված են, իսկ Լեհաստանում տեղակայվում են ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգերի գործարկման ունիվերսալ սարքեր:

«Ֆորմալ առումով դրանք նախատեսված են հակահրթիռների համար: Սակայն բանը նրանում է, եւ փորձագետները դա շատ լավ գիտեն, որ դրանք ունիվերսալ սարքեր են եւ կարող են օգտագործվել նաեւ գոյություն ունեցող ծովային բազավորման թեւավոր հրթիռների գործարկման համար:

Եվ այս դեպքում նրանք դադարում են լինել ծովային բազավորման թեւավոր հրթիռներ. դրանք կարող են հեշտությամբ ցամաք տեղափոխվել»,- ընդգծել է ՌԴ նախագահը:

News.am