ՆԱՏՕ-ն ռուսական սուզանավերի ակտիվության աճի մասին է հայտնել
https://parstoday.ir/hy/news/world-i79553-ՆԱՏՕ_ն_ռուսական_սուզանավերի_ակտիվության_աճի_մասին_է_հայտնել
ՆԱՏՕ-ն անհանգստացած է Միջերկրական ծովում եւ Ատլանտյան օվկիանոսում ռուսական սուզանավերի ակտիվության աճով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2017 06:40 Asia/Tehran
  •  ՆԱՏՕ-ն ռուսական սուզանավերի ակտիվության աճի մասին է հայտնել

ՆԱՏՕ-ն անհանգստացած է Միջերկրական ծովում եւ Ատլանտյան օվկիանոսում ռուսական սուզանավերի ակտիվության աճով:

Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարը Frankfurter Allgemeine Sonntagszeitung-ին (FAS) տված հարցազրույցում,  հաղորդում է DW-ն:

Ստոլտենբերգը նշում է, որ Ռուսաստանը 2014-ից ի վեր գործարկել է 13 ռուսական սուզանավ: Ըստ ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի սուզանավերը շարժվում են ողջ Ատլանտյան օվկիանոսով՝ նաեւ դաշինքի երկրների ափերի «մոտակայքում»:

Ստոլտենբերգը մտավախություն ունի, որ Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի ՆԱՏՕ անդամ երկրների միջեւ հաղորդակցության ուղիները կարող են վտանգվել: 
«Մեզ պետք է անվտանգ եւ բաց ծովային ճանապարհ», որպեսզի կարողանանք Ատլանտյան օվկիանոսով զորքեր ու ռազմական հանդերձանք տեղափոխել», - ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը:

News.am