Վենեսուելան երկրից արտաքսում է Բրազիլիայի դեսպանին եւ Կանադայի գործերով ժամանակավոր հավատարմատարին
Վենեսուելայի իշխանությունները պերսոնա նոն գրատա են անվանել միանգամից երկու բարձրաստիճան դիվանագետների՝ Կարակասում Բրազիլիայի դեսպան Ռույ Պերեյրային եւ Կանադայի գործերով ժամանակավոր հավատարմատար Կրեյբ Կովալիկին:
Այս մասին հայտնել է Վենեսուելայի Սահմանադրական ասամբլեայի նախագահ Դելսի Ռոդրիգեսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք որոշել ենք պերսոնա նոն գրատա հայտարարել Բրազիլիայի դեսպան Ռույ Պերեյրային այնքան ժամանակ, մինչեւ սահմանադրական կարգը չվերականգնվի, որը խախտվել է այս եղբայրական երկրում», - ասել է Ռոդրիգեսը, հաղորդում է Venezolana de Televisión-ի կայքը:
Նրա խոսքով՝ նման միջոցներ են ձեռնարկվել նաեւ Կանադայի գործերով ժամանակավոր հավատարմատար Կրեյբ Կովալիկի հանդեպ՝ «Վենեսուելայի ներքին գործերին իր անընդհատ եւ կոպիտ միջամտության համար»:
News.am