Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն չի ուզում Ռուսաստանի հետ նոր «սառը պատերազմ»
https://parstoday.ir/hy/news/world-i80563-Ստոլտենբերգ._ՆԱՏՕ_ն_չի_ուզում_Ռուսաստանի_հետ_նոր_սառը_պատերազմ
Ռուսաստանն ավելի ինքնավստահ է դարձել, սակայն ՆԱՏՕ-ն չի ուզում նոր  «սառը պատերազմ» և կողմ է Մոսկվայի հետ քաղաքական երկխոսության։ РИА Новости-ի հաղորդմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2018 11:47 Asia/Tehran
  • Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն չի ուզում Ռուսաստանի հետ նոր «սառը պատերազմ»

Ռուսաստանն ավելի ինքնավստահ է դարձել, սակայն ՆԱՏՕ-ն չի ուզում նոր  «սառը պատերազմ» և կողմ է Մոսկվայի հետ քաղաքական երկխոսության։ РИА Новости-ի հաղորդմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Մենք պետք է հաշվի առնենք այն փաստը, որ գործ ունենք առավել ինքնավստահ Ռուսաստանի հետ։ Միևնույն ժամանակ, մենք չենք ուզում, որպեսզի «սառը պատերազմը» և սպառազինությունների մրցակցությունը կրկնվեն։ Մենք կողմ ենք Մոսկվայի հետ քաղաքական երկխոսության, թեպետ դա այնքան էլ հեշտ չէ»,  -ասել է Ստոլտենբերգը։

Նա նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի կապերը կընդլայնվեն և կակտիվանան ռազմական խողովակները։

/armedia.am/