Թիլերսոնը Մադուրոյին Կուբա է ուղարկել
https://parstoday.ir/hy/news/world-i83063-Թիլերսոնը_Մադուրոյին_Կուբա_է_ուղարկել
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը չի բացառել, որ վենեսուելացի զինվորականները կարող են տապալել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, փոխանցում է AP-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2018 06:43 Asia/Tehran
  • Թիլերսոնը Մադուրոյին Կուբա է ուղարկել

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը չի բացառել, որ վենեսուելացի զինվորականները կարող են տապալել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, փոխանցում է AP-ն:

Թեխասի համալսարանում ելույթ ունենալիս Թիլերսոնը պնդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հանդես չի գալիս Վենեսուելայում «ռեժիմի փոփոխությամբ», սակայն դրա հետ մեկտեղ նշել է, որ «ավելի հեշտ կլինի», եթե Մադուրոն ինքը որոշի հեռանալ: Նրա կանխատեսմամբ՝ Վենեսուելային փոփոխություններ են սպասում, եւ կուզենար, որ դրանք տեղի ունենային խաղաղ ճանապարհով:

«Վենեսուելայի եւ լատինաամերիկյան երկրների պատմության մեջ հաճախ է պատահում, որ զինվորականները դառնում են փոփոխությունների գործակալներ, երբ ղեկավարությունն այլեւս չի կարողանում մարդկանց ծառայել»,- ասել է Թիլերսոնը՝ հավելելով, թե չգիտի արդյոք Վենեսուելայում դա տեղի կունենա:

«Մադուրոն պետք է սահմանադրությանը հետեւի»,- ասել է Թլերսոնը: Նրա խոսքով՝ եթե շատ շոգ լինի, կարող է Կուբա մեկնել: «Ես վստահ եմ՝ նա Կուբայում ընկերներ ունի, որոնք նրան լողափում լավ հասիենդա կտան»,- ասել է նա:

News.am