ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի հակաիրանական հայտարարությունը ի պաշտպանություն Իսրայելի ռեժիմի
Հովանավորելով Սիրիայի և Դիմադրության առանցքի դեմ Իսրայելի ռեժիմի ոտնձգությունը, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ միջին Արևելքում Իրանն ամենախնդրահարույց երկիրն է Վաշինգտոնի և Թել Ավիվի համար:
«Հա Արեց» օրաթերթը գրել է, որ կիրակի երեկոյան, ԱՄՆ-ի պատպանության նախարար Ջեյմս Մաթիսը նախքան Եվրոպա ուղևորվելը, լրագրողներին տված հարցազրույցում, Եմենի, Լիբանանի, Իրաքի ու Սիրիայի նկատմամբ զայրոյթ հայտնելով, փորձեց Իրանին մեղադրել տարածաշրջանում անապահովություն առաջացնելու մեջ և այդպիսով պատճառաբանել վերջին օրերի ընթացքում Սիրիայում Իսրայելի կործանիչների ոտնձգությունը:
Վերջինն օրերի ընթացքում ԱՄՆ-ի կառավարությունը հաղորդագրություններ հրապարակելով, հովանավորել է Սիրիայի դեմ Իսրայելի ռեժիմի ոտնձգությունը և զայրույթ է հայտնել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հովանավորվող ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում Իրան-Սիրիա հմագործակցության կապակցությամբ:
Շաբաթ օրը, Սիոնիստկան ռեժիմի կործանիչները հերթական անգամ ներխուժել են Սիրիայի օդային տարածք և ռմբակոծել Ռիֆ-Դամասկոս նահանգի որոշ շրջանները: Ի հետևանս իսրայելական կործանիչների այդ քայլի, Սիրիայի օդային պաշտպանությունը թիրախ է դարձրել սիոնիստական ռեժիմին պատկանող երկու կործանիչ և կործանել է դրանցից մեկին: