Սպիտակ տունը պատմել Է Թրամփի եւ Պուտինի հեռախոսազրույցի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i84145-Սպիտակ_տունը_պատմել_Է_Թրամփի_եւ_Պուտինի_հեռախոսազրույցի_մասին
ԱՄՆ¬ ի եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը փետրվարի 12¬ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են փոխադարձ անհանգստություն առաջացնող հարցերը, ներառյալ ԿԺԴՀ¬ի միջուկային հիմնախնդիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2018 06:19 Asia/Tehran
  • Սպիտակ տունը պատմել Է Թրամփի եւ Պուտինի հեռախոսազրույցի մասին

ԱՄՆ¬ ի եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը փետրվարի 12¬ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են փոխադարձ անհանգստություն առաջացնող հարցերը, ներառյալ ԿԺԴՀ¬ի միջուկային հիմնախնդիրը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»­-ը, հայտնել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: «Նախագահ Թրամփը հավաստել Է Հյուսիսային Կորեայի միջուկազերծման ապահովմանն ուղղված հետագա քայլերի կարեւորությունը»,­ ասված Է հաղորդագրության մեջ: Ինչպես նշել են Սպիտակ տանը, Թրամփը նաեւ հայտարարել Է Իսրայելի ու Պաղեստինի միջեւ «կայուն խաղաղ համաձայնության» հասնելու անհրաժեշտության մասին: Բացի այդ, ԱՄՆ­ի նախագահը ցավակցություն Է հայտնել Ռուսաստանի իր պաշտոնակցին Ան-­148 ինքնաթիռի աղետի կապակցությամբ, որը 71 մարդու կյանք Է խլել, եւ հայտարարել Է ողբերգության հետաքննությանն օգնելու պատրաստակամության մասին:

Armenpress.am