ՀԱՀ-ի խորհրդարանը Սիրիլ Ռամաֆոզային հաստատեց երկրի նախագահի պաշտոնում
https://parstoday.ir/hy/news/world-i84391-ՀԱՀ_ի_խորհրդարանը_Սիրիլ_Ռամաֆոզային_հաստատեց_երկրի_նախագահի_պաշտոնում
Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանը պաշտպանել Է «Աֆրիկյան ազգային կոնգրես» իշխող կուսակցության նախագահ Սիրիլ Ռամաֆոզայի թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2018 14:58 Asia/Tehran
  • ՀԱՀ-ի խորհրդարանը Սիրիլ Ռամաֆոզային հաստատեց երկրի նախագահի պաշտոնում

Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանը պաշտպանել Է «Աֆրիկյան ազգային կոնգրես» իշխող կուսակցության նախագահ Սիրիլ Ռամաֆոզայի թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սպասվում Է, որ արդեն փետրվարի 16-ին պետության նոր ղեկավարը հանդես կգա ազգին հղված ուղերձով: Քվեարկության արդյունքների հայտարարումից հետո, որի ընթացքը հեռարձակվում Էր, մասնավորապես, You-Tube-ում, խորհրդարանի մի քանի անդամներ սկսել են պարել ու ծափահարել: Ավելի վաղ ՀԱՀ-ի նախագահ Ջեյկոբ Զուման վայր Է դրել պետության ղեկավարի լիազորությունները: Համապատասխան հայտարարությունը նա արել Է փետրվարի 14-ի երեկոյան այն ժամկետի լրանալուց հետո, որը նրան հատկացրել Էր «Աֆրիկյան ազգային կոնգրես» իշխող կուսակցությունը՝ հակառակ դեպքում սպառնալով փետրվարի 15-ին աջակցել ընդդիմությանը վստահության հարցի շուրջ քվեարկության ժամանակ: «Ես որոշեցի անհապաղ թողնել հանրապետության նախագահի պաշտոնը: Չնայած համաձայն չեմ իմ կազմակերպության ղեկավարության որոշմանը, ես միշտ Էլ «Աֆրիկյան ազգային կոնգրեսի» կարգապահ անդամն եմ եղել»,- ասել Է Զուման, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Armenpress.am