Էրդողանն ու Պուտինը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը
Փետրվար 19, 2018 14:56 Asia/Tehran
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը: Հեռախոսազրույցի ժամանակ նախագահները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև «Ձիթենու ճյուղ» գործողության և սիրիական Իդլիբում հաստատված անվտանգության գոտիներում դիտորդական առաքելություն իրականացնելու հետ կապված որոշ հարցեր: ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը դեռևս հեռախոսազրույցի վերաբերյալ տեղեկություն չի հրապարակել:
armenpress.am
Պիտակ