Իսրայելը և ԱՄՆ-ը տիեզերքում հրթիռների կալանման համալիր են փորձարկել
https://parstoday.ir/hy/news/world-i84741-Իսրայելը_և_ԱՄՆ_ը_տիեզերքում_հրթիռների_կալանման_համալիր_են_փորձարկել
2018 թվականի փետրվարի լույս 19-ի գիշերն Իսրայելն ԱՄՆ-ի աջակցությամբ փորձարկել Է Arrow-3 մեծ շառավղով գործողության հակահրթիռային պաշտպանության համալիրը, որը կարող Է տիեզերքում բալիստիկ հրթիռներ կալանել: Այդ մասին Twitter-ում հայտնել Է Իսրայելի պաշտպանության նախարարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2018 16:17 Asia/Tehran
  • Իսրայելը և ԱՄՆ-ը տիեզերքում հրթիռների կալանման համալիր են փորձարկել

2018 թվականի փետրվարի լույս 19-ի գիշերն Իսրայելն ԱՄՆ-ի աջակցությամբ փորձարկել Է Arrow-3 մեծ շառավղով գործողության հակահրթիռային պաշտպանության համալիրը, որը կարող Է տիեզերքում բալիստիկ հրթիռներ կալանել: Այդ մասին Twitter-ում հայտնել Է Իսրայելի պաշտպանության նախարարությունը:

Փորձարկումն անցել է Իսրայելի կենտրոնական մասում՝ Israel Aerospace Industries կոնցեռնի՝ համակարգն արտադրողի ղեկավարությամբ: Թեստերին նաեւ ներկա են եղել իսրայելացի զինվորականներ եւ համալիրի մշակմանը մասնակցած ամերիկացի մասնագետներ: Նշվում է, որ հակահրթիռային պաշտպանության համալիրը «կատարել է իր առաջադրանքը»:

Arrow-3-ի կառուցվածքն իրականացնում Է hit-to-kill սկզբունքը, որը ենթադրում է թիրախի ոչնչացում հակահրթիռի մարտական մասի անմիջական հարվածով: Սույն համակարգի հակահրթիռները հնարավոր է օգտագործել որպես հակաարբանյակային զենք:

1in.am