Եվրամիությունն առեւտրային պատերազմի է պատրաստվում Միացյալ Նահանգների հետ
https://parstoday.ir/hy/news/world-i84827-Եվրամիությունն_առեւտրային_պատերազմի_է_պատրաստվում_Միացյալ_Նահանգների_հետ
Եվրամիությունն առեւտրային պատերազմի է պատրաստվում Միացյալ Նահանգների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2018 18:30 Asia/Tehran
  • Եվրամիությունն առեւտրային պատերազմի է պատրաստվում Միացյալ Նահանգների հետ

Եվրամիությունն առեւտրային պատերազմի է պատրաստվում Միացյալ Նահանգների հետ:

Եթե  Վաշինգտոնի կողմից նախատեսվող պողպատի եւ ալյումինի ներկրման սահմանափակումները տարածվեն նաեւ եվրոպական ձեռնարկությունների վրա, ապա ԵՄ-ն կարող է արդեն մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ-ից ներկրվող կարեւոր արտադրանքների համար պատասխան մաքսատուրքեր սահմանել: Այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է Frankfurter Allgemeine Zeitung-ը` վկայակոչելով Եվրահանձնաժողովի աղբյուրները: Ընդ որում, պատժամիջոցային մաքսատուրքերը կարող են կիրառվել նաեւ ամերիկյան արտադրանքի լայն տեսականու համար՝ նարնջի հյութից մինչեւ մոտոցիկլետ  փոխանցում է DW- ն:

Պաբերականի զրուցակիցների խոսքով՝ Եվրոպական հանձնաժողովի ցանկի առաջին տեղերում են Միացյալ Նահանգներից ներկրվող գյուղատնտեսական արտադրանքը, այդ թվում նաեւ՝ կարտոֆիլը եւ լոլիկը: Միեւնույն ժամանակ, եվրոպացիները ցանկանում են ուժեղացնել հակազդեցության միջոցների զգայունությունը նրանով, որ հարվածը նախատեսվում է հասցնել այն ապրանքներին, որոնք մեծ նշանակություն ունեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենամոտ կողմնակիցների ընտրատեղամասերի համար:
Խոսքը, մասնավորապես, մոտոցիկլետների մասին է, քանի որ Harley Davidson-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Վիսկոնսինում, որտեղից առաջադրվել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը:
Ինչպես նշում է FAZ-ը, Եվրահանձնաժողովը որպես հիմք է վերցրել ԱՄՆ-ի հետ դեռ Ջորջ Բուշ-կրտսերի նախագահության տարիներին ծագած վերջին խոշոր առեւտրային կոնֆլիկտի ժամանակ կազմված ցուցակը, սակայն արդիականացրել է այն: Այն փաստը, որ Եվրամիությունը ի պատասխան պողպատի եւ ալյումինի վրա սահմանվելիք հնարավոր տույժային մաքսատուրքերին կարձագանքի տնտեսության բոլորովին այլ հատվածներից ապրանքների նկատմամբ մաքսատուրքերով, չի հակասի Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նորմերին:
Անցած շաբաթվա վերջին ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբոր Ռոսն «ԱՄՆ ազգային անվտանգության» պաշտպանության նպատակով առաջարկել էր լայնածավալ պաշտպանական մաքսատուրքեր սահմանել 14 երկրներից ալյումինի եւ պողպատի ներկրման համար:

News.am