Մադուրո.«Վենեսուելան ժողովրդավար է»
Չնայած միջազգային քննադատություններին, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ասել է, որ այդ երկրում ժողովրդավարության մակարդակը բարձր է:
Վենեսուլայի նախագահը հայտարարել է. «Չնայած որոշ միջազգային կազմակերպությունների, այդ թվում Amnesty International իրավապաշտպան կազմակերպության հայտնած կարծիքներին, Վենեսուելան ազատ ու ժողովրդավարական երկիր է և շարունակում է շարժվել 21-րդ դարի սոցիալիզմի ստվերի ներքո»:
Նիկոլաս Մադուրոն ընդգծել է. «Վենեսուելայի ժողովուրդը հանուն այս երկրի ազատության մղած 200 ամյա պայքարի ընթացքում երբեք չի հանդուրժել մի բռնապետ իշխի իր հողում»:
Վենեսուելայի նախագահը հավելել է.«Այս երկրի հեղափոխությանը հաջորդող 19 տարիների ընթացքում, 24 ընտրություններ են տեղի ունեցել երկրում, որից 22-ի դեպքում Վենեսուելայի կառավարությունը հաղթող է ճանաչվել»:
Նիկոլաս Մարդուրոն որպես Վենեսուելայի նախագահական ընտրությունների թեկնածու հայտարարել է, որ ապրիլի 22-ին կայանալիք ընտրություններում հաղթելու դեպքում կշարունակի ընդդիմադիրներին բանակցության սեղանի շուրջ հրավիրել: