329 թեկնածու Է ներառվել Խաղաղության նոբելյան մրցանակի հավակնորդների ցուցակում
https://parstoday.ir/hy/news/world-i85521-329_թեկնածու_Է_ներառվել_Խաղաղության_նոբելյան_մրցանակի_հավակնորդների_ցուցակում
2018 թվականին 329 թեկնածու Է հավակնում Խաղաղության նոբելյան մրցանակին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2018 08:42 Asia/Tehran
  • 329 թեկնածու Է ներառվել Խաղաղության նոբելյան մրցանակի հավակնորդների ցուցակում

2018 թվականին 329 թեկնածու Է հավակնում Խաղաղության նոբելյան մրցանակին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Նորվեգիայի նոբելյան կոմիտեի կայքում, որը պատասխանատու Է պարգեւի շնորհման ու հանձնման համար: Կոմիտեում ճշտում են, որ պարգեւին հավակնում են 217 հասարակական գործիչներ եւ 112 կազմակերպություններ: Անցյալ տարի պարգեւին հավակնում Էր 318 թեկնածու, որոնցից 215 –ը ֆիզիկական անձինք Էին եւ 103-ը՝ հասարակական ու միջազգային կազմակերպություններ: Նոբելյան հիմնադրամի կանոնների համաձայն՝ նրանց անունները, թե ովքեր են հավակնում այս տարվա Խաղաղության նոբելյան մրցանակին, կոմիտեում չեն նշի, քանի որ դա գաղտնի Է պահվում 50 տարի: Թեկնածուների թիվը ներկայացնելուց հետո Նոբելյան կոմիտեն կշարունակի աշխատել ընդհանուր ցուցակի վրա եւ կկրճատի այն: Արդյունքում՝ մինչեւ աշուն կարղ են մնալ հինգից միչեւ քսան հավակնորդներ: Բայց թե հատկապես ում այն բաժին կհասնի, հայտնի կդառնա հոկտեմբերին, երբ Նոբելյան կոմիտեն պաշտոնապես կհայտարարի մրցանակի դափնեկիրների անունները կամ մրցանակի դափնեկրի անունը: Մրցանակի հանձնման արարողությունը միշտ տեղի Է ունենում դեկտեմբերին: 2017 թվականին Խաղաղության նոբելյան մրցանակը հանձնել են Միջուկային զենքի արգելման միջազգային արշավին (ICAN), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am