Գիտնականները քաղաք են հայտնաբերել, որտեղ մահանալ չի կարելի
https://parstoday.ir/hy/news/world-i85569-Գիտնականները_քաղաք_են_հայտնաբերել_որտեղ_մահանալ_չի_կարելի
Նորվեգական Լոնգիհիր քաղաքը յուրահատուկ է շատ առումներով. այստեղ իրար կողքի աշխատում են հանքափորն ու գիտնականը։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Փետրվար 28, 2018 16:16 Asia/Tehran
  • Գիտնականները քաղաք են հայտնաբերել, որտեղ մահանալ չի կարելի

Նորվեգական Լոնգիհիր քաղաքը յուրահատուկ է շատ առումներով. այստեղ իրար կողքի աշխատում են հանքափորն ու գիտնականը։

Այստեղ մահանալ չի կարելի. բնական մահը և դժբախտ պատահարի արդյունքում վրա հասած մահը անօրինական են համարվում,– հաղորդում է Technology.org. կայքը։ Հանգիստ մահանալու համար, բոլոր ցանկացողները պետք է Շպիցբերգեն բևեռային արշիպելագից, որտեղ տեղակայված է Լոնգիհիր քաղաքը, մեկնեն և ամեն անհրաժեշտ բան անեն արժանավայել մահվան համար արդեն երկրի մայրցամաքային մասում։

Ընդ որում, «մահվան արգելքը» պաշտոնական կարգավիճակ չունի և միայն որպես խորհուրդ է տրվում։ Սակայն նման խորհուրդները անհիմն չեն. Շպիցբերգենում մարդկանց թաղել չեն ցանկանում՝ զգուշանալով հնարավոր համաճարակից։ Գիտնականների խոսքերով, արշիպելագի վրա ցածր ջերմաստիճանը թույլ է տալիս, կարելի է ասել, հավերժ պահել մահացածների մարմինները։

1998 թվականին հայտնաբերված տեղացիների աճյունները իսպանական գրիպի նշաններ են պարունակել, որից ավելի քան 100 միլիոն մարդ է մահացել։ Այս քաղաքում նաև այլ սահմանափակումներ կան. չի կարելի կատու պահել։

1in.am