Մոսկվան Վաշինգթոնին առաջարկել է Լավրովի եւ Թիլերսոնի հանդիպում կազմակերպել
Մարտ 05, 2018 12:16 Asia/Tehran
Մոսկվան Վաշինգթոնին առաջարկել է կազմակերպել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հանդիպումը:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է ՖԱՆ-ը:
«Նման շփումն օգտակար կլիներ: Հարցերը, որոնք անհրաժեշտ է քննարկել, միայն բազմապատկվում են: Մենք ամերիկյան կողմին համապատասխան առաջարկ ենք փոխանցել, պատասխանի ենք սպասում»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ռյաբկովը:
Նշենք, որ ՌԴ ԱԳ նախարարը ներկայումս շրջագայում է աֆրիկյան երկրներում: Լավրովը կայցելի Եթովպիա, Զիմբաբվե, Մոզամբիկ, Նամիբիա եւ Անգոլա:
News.am
Պիտակ