Հայտնի են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները
https://parstoday.ir/hy/news/world-i86031-Հայտնի_են_աշխարհի_ամենավտանգավոր_քաղաքները
Մեքսիկական «Հասարակական անվտանգության եւ քրեական արդարադատության քաղաքացիական խորհուրդ» հասարակական կազմակերպության փորձագետները կազմել են 2017 թվականին աշխարհի ամենավտանգավոր քաղաքների վարկանիշը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2018 05:59 Asia/Tehran
  • Հայտնի են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները

Մեքսիկական «Հասարակական անվտանգության եւ քրեական արդարադատության քաղաքացիական խորհուրդ» հասարակական կազմակերպության փորձագետները կազմել են 2017 թվականին աշխարհի ամենավտանգավոր քաղաքների վարկանիշը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ցանկում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Մեքսիկայի Լոս Կաբոս քաղաքը, որտեղ սպանությունների մակարդակը կազմել է գրեթե 111 դեպք յուրաքանչյուր 100 հազար մարդուն: Վարկանիշում երկրորդ տեղում է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը: Աշխարհի ամենավտանգավոր քաղաքների եռյակը եզրափակել է Մեքսիկայի Ակապուլկո քաղաքը:

Վարկանիշային ցանկում ընդգրկվել է ընդամենը 50 քաղաք, որոնց մեծ մասը գտնվում է Լատինական Ամերիկայում: Ցանկում ամենամեծ ներկայացվածությունն ունեն Բրազիլիան եւ Մեքսիկան՝ համապատասխանաբար 17 եւ 12 քաղաք:

News.am