ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերի զոհերը կդառնան զարգացող երկրները. ՄԱԿ
https://parstoday.ir/hy/news/world-i86273-ԱՄՆ_ի_նոր_մաքսատուրքերի_զոհերը_կդառնան_զարգացող_երկրները._ՄԱԿ
ԱՄՆ- ի կողմից պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսերի սահմանումը ծանր հարված կհասցնի զարգացող երկրներին, որոնք պատասխան միջոցներ ձեռնարկելու հնարավորություն չունեն:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Մարտ 09, 2018 08:51 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերի զոհերը կդառնան զարգացող երկրները. ՄԱԿ

ԱՄՆ- ի կողմից պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսերի սահմանումը ծանր հարված կհասցնի զարգացող երկրներին, որոնք պատասխան միջոցներ ձեռնարկելու հնարավորություն չունեն:

Մարտի 8- ին այս կարծիքն Է հայտնել ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման խորհրդաժողովի (ՅՈՒՆՔԹԱԴ) գլխավոր քարտուղար Մուհիսա Քիթույին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես Reuters գործակալությունը մեջբերում Է Քիթույիի խոսքը, «զարգացող երկրները, անցումային տնտեսությունները, ավելի քիչ զարգացած երկրներն ի վիճակի չեն պատասխան քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի դեմ: Նրա խոսքով՝ այդ երկրները, դառնալով «գործընթացի զոհեր»՝ «այժմ քիչ բան կարող են անել»: Մարտի 8-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրություններ Է ստորագրել պողպատաձուլական եւ ալյումինի արդյունաբերության արտադրանքի ներմուծման մաքսեր սահմանելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am