Բոլթոնը նշանակվել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդական նշանակվեց
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի գիշեր թուիթերյան մի գրառմամբ պաշտոնից հեռացրեց Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդական Հերբերտ Ռեյմոնդ Մքմասթերին և նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակեց ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Թրամփը հայտարարել է, որ այդ որոշումն ուժի մեջ կմտնի ապրիլի 9-ից:
ԱՄՆ-ի ԶԼՄ-ները շաբաթներ առաջվանից քննարկում էին Մքաասթերի պաշտոնազրկման հավանականությունը, ինչն ամեն անգամ հերքվում էր Սպիտակ տան կողմից:
Մքմասթերն այդ պաշտոնում նշանակվել էր 2017 թվականի փետրվարի 20-ին, այն բանից հետո, երբ Մայքլ Ֆելինը ռուս պաշտոնյաների հետ իր հանդիպումների մասին ստելու պատճառով, հրաժարվեց այդ պաշտոնից:
Սա անցած շաբաթների ընթացքում Թուիթերում Թրամփի միջոցով պաշտոնազրկման ու պաշտոնի նշանակման երօրորդ դեպքն է:
Թրամփը մարտի 13-ին թուիթերյան մի գրառմամբ պաշտոնից հեռացեց պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին ու նրան փոխարեն այդ պաշտոնում նշանակեց CIA-ի պետ Մայք Պոմպեոյին:
Թրամփը Թիլերսոնի պաշտոնազրկման պատճառը Իրանի և 5+1 խմբի միջև միջուկային համաձայնության շուրջ տարաձայնությունը հայտարարեց:
Թիլերսոնը դեմ էր ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարմանը:
Մքմասթերն էլ բազմիցս հանդես էր եկել ՀԳՀԾ-ի հանդեպ ԱՄՆ-ի հավատարմության կոչով:
Դա ի տես այն բանի, որ Բոլտոնը ՀԳՀԾ-ի համառ ընդդիմադիրներից է: