Լոնդոն . ՀԳՀԾ-ն հնարավոր է պահպանել առանց ԱՄՆ-ի
https://parstoday.ir/hy/news/world-i87278-Լոնդոն_._ՀԳՀԾ_ն_հնարավոր_է_պահպանել_առանց_ԱՄՆ_ի
Բրիտանիայի ԱԳ նախարարն ասել է. «Հնարավոր է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելու դեպքում, ԵՄ-ն կարողանա պահպանել այն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2018 02:56 Asia/Tehran
  • Լոնդոն . ՀԳՀԾ-ն հնարավոր է պահպանել առանց ԱՄՆ-ի

Բրիտանիայի ԱԳ նախարարն ասել է. «Հնարավոր է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելու դեպքում, ԵՄ-ն կարողանա պահպանել այն»:

«Գարդիան»-ի ընդգծմամբ Բորիս Ջոնսոնն այդ երկրի խորհրդարանի նիստում հավելել է. «ԱՄՆ-ի հրաժարվելու դեպքում այս համաձայնությունը կորցնելու է իր իրական արժեքը և դրա հետ աշխատելը դժվար է լինելու, սակայն առանց ամերիկացիների էլ հնարավոր է պահպանել ՀԳՀԾ-ն»:

Բրիտանիայի ԱԳ նախարարը միևնույն ժամանակ նշել է, որ այդ նպատակի իրագործումը չափազանց դժվար է լինելու:

Իրանը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելու և միջազգային այդ համաձայնության ձախողման դեպքում տարբեր այլընտրանքներ ունի, որոնք գործադրման կհանձնի համապատասխան պայմանների:

Միևնույն ժամանակ «Գարդիան»-ը հաղորդել է, որ ԵՄ-ն քննարկում է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման դեպքում վարկային թեժ գծերի հաստատելու և Իրանի հետ առևտրի ձգտող ընկերություններին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը:

ԵՄ ԱԳ նախարարներն այս շաբաթ Բրյուսելում գումարված նիստում ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հավանական հրաժարման պարագային անհրաժեշտ ծրագրերի շուրջ մտքեր փոխանակեցին: