Բոլթոն. ՀԳՀԾ-ն եվրոպացիների հետ բանակցության միջոցով չի կարող փոփոխվել
Սպիտակ տան ազգային անվտանգության նոր խորհրդականն ասել է . «Միջուկային համաձայնությունը (ՀԳՀԾ) Եվրոպայի հետ ԱՄՆ-ի բանակցության միջոցով չի կարող փոփոխվել»:
Ջոն Բոլթոնը, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդական է նշանակվել, կիրակի օրը Նյու Յորքի ռադիոյին տված հարցազրույցում պաշտպանել է ՀԳՀԾ-ի դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնորոշումը:
Կրկնելով Թրամփի հայտարարությունները, նա ՀԳՀԾ-ն վատ համաձայնություն է անվանել, որը նրա համոզմամբ, ժամանակի ընթացքում չի կարող բարելավել:
Բոլթոնը ՀԳՀԾ-ի ընդդիմախոսներին խոստացել է, որ Սպիտակ տուն մտնելուց հետո, հետևողականորեն աշխատելու է ՀԳՀԾ-ի կապակցությամբ Թրամփի վերջնական որոշման կապակցությամբ, ինչը պիտի հայտարարվի առաջիկա մայիսին:
Ռազմական հռետորաբանությամբ հայտնի քաղաքական գործիչն ընդգծել է, որ ԱՄՆ-ն պիտի հարձակողական կարողությունը պահպանի Ռուսաստանի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի ու Իրանի հանդեպ:
Բոլթոնն իր աջակցությունը հայտնելով ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնից Ռեքս Թիլերսոնի հեռացմանն ու նրա փոխարեն Մայք Պոմպեոյի նշանակմանն, ասել է. «ԱՄՆ-ն առջևում ունի ՀԳՀԾ-ի մասին որոշման և Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպման ու այլ կարևոր հարցեր, որոնք պահանջում են օր առաջ լրացնել ազգային անվտանգության խորհրդատվական խումբը»:
Ի դեպ, «Հաֆինգտոն Փոստ» օրաթերթը Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնին իսլամատյաց ու մուսուլմանների հետ թշնամի անձնավորություն է անվանել:
«Ջոն Բոլթոնը, որին ԱՄՆ նախագահն ազգային անվտանգության խորհրդական է նշանակել, իսլամատյացություն ու իսլամաֆոբիա է տարածում և սերտ կապեր ունի ԱՄՆ-ում մուսուլմանների դեմ աշխատող խմբերի հետ»,-գրել է ամերիկյան օրաթերթը: