Շերման. «Բոլթոնի նշանակումը ՀԳՀԾ-ի տապալումն է»
https://parstoday.ir/hy/news/world-i87454-Շերման._Բոլթոնի_նշանակումը_ՀԳՀԾ_ի_տապալումն_է
ԱՄՆ միջուկային բանակցության նախկին բանագնացը հավաստիացրել է, որ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնում Ջոն Բոլթնի նշանակումը համարվում է ՀԳՀԾ-ի տապալում, իսկ դա ԱՄՆ-ի համար ծանր հետևանքներ է ունենալու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2018 14:55 Asia/Tehran
  • Շերման. «Բոլթոնի նշանակումը ՀԳՀԾ-ի տապալումն է»

ԱՄՆ միջուկային բանակցության նախկին բանագնացը հավաստիացրել է, որ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնում Ջոն Բոլթնի նշանակումը համարվում է ՀԳՀԾ-ի տապալում, իսկ դա ԱՄՆ-ի համար ծանր հետևանքներ է ունենալու:

New York Times օրաթերթի գրած հոդվածում Վենդի Շերմանը նշել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի տապալումը մեկուսացնելու է ԱՄՆ-ին»:

«Իրանը կատարել է իր հանձնառությունները և մշտապես ստուգվել է ՄԱԳԱՏԷ-ի կողմից: Նման պայմաններում Բոլթոնին այդ պաշտոնում նշանակելով, Թրամփն ապացուցել է, որ մտադիր է տապալել համաձայնությունը». ավելացրել է Շերմանը:

Նրա խոսքով՝ Թրամփի այդ քայլի հետևանքը լինելու է այն, որ Իրանն ավելի արագ տեմպերով է ուրան հարստացնելու և աշխարհը համոզվելու է, որ երբեք չի կարելի վստահել Արևմուտքին: