Ջոն Քերին զգուշացրել է ՀԳՀԾ-ից դուրս գալու հետևանքների կապակցությամբ
ԱՄՆ նախկին պետքարտուղարը զգուշացրել է, որ ՀԳՀԾ-ից դուրս գալը կարող է ԱՄՆ-ին հանել Իրանի դեմ:
Washington Post օրաթերթի հաղորդման համաձայն՝ Ջոն Քերին երեքշաբթի օրը զգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ը հրաժարվի Իրանի միջուկային համաձայնությունից, ապա նոր բանակցությունների միջոցով Թեհրանի միջուկային ծրագրի դեմ որոշակի սահմանափակումներ դնելը կարող է մի քանի տասնամյակ է տևել:
Անդրադառնալով երկար տարիների թշնամանության պատմություն ունեցող երկու երկրի միջև փոխադարձ անվստահության միջավայրի ստեղծմանը, Քերին ասել է. «Ասիայի արևմուտքում ԱՄՆ դաշնակիցները Բարաք Օբամայի կառավարությանը հորդորում էին ռմբակոծել Իրանը»:
ԱՄՆ նախկին պետքարտուղարն Իրանի հետ միջուկային համաձայնությունը համարել է ամենախիստ և ամենաթափանցիկ վերահսկողական մեխանիզմը։